Ծխի առաջին կլանումը կարող է բերել ծխախոտից կախվածության. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Ծխի առաջին կլանումը կարող է բերել ծխախոտից կախվածության. գիտնականներ

Ծխախոտի ծխի ընդամենը մեկ կլանումը կարող է բավական լինել մոլի ծխող դառնալու համար: Ինչպես պնդում են Queen Mary University-ի գիտնականները, մարդկանց երկու երրորդը, որոնք առաջին անգամ թութունի արտադրանք են փորձել, հետագայում սկսել են կանոնավոր ծխել:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել վերլուծելով աշխարհի տարբեր երկրներից 215 100 մարդու տվյալները: Պարզվել է, որ հարցվածների 60,3 տոկոսը փորձել է ծխել, իսկ նրանցից 68,9 տոկոսը ծխող է դարձել: Գիտնականների խոսքով՝ սա ապացուցում է, որ ծխախոտից կախվածությունն առաջանում է ծխելու ընդամենը առաջին փորձից հետո:

Նախկինում կատարված հետազոտություններով հանգել են այն եզրակացության, որ մարդկանց մեծամասնությունը, որոնք ծխել են փորձել, ծխախոտի համը տարօրինակ և տհաճ են համարել, սակայն, միևնույն է, նրանց մեծ մասը կանոնավոր ծխող է դարձել: Այս հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման կարգի ակնթարթային կախվածություն չի առաջանում էլեկտրոնային ծխախոտ փորձելուց հետո: Այսպիսով, նիկոտինի առկայությունը  կախվածության առաջացման հիմնական գործոն չի համարվում:

Ի դեպ, հետազոտողները շեշտում են, որ իրենց արդյունքները հիմնվել են միայն մարդկանց պատմությունների վրա, իսկ նրանց հիշողություններումն կարող են խնդիրներ և անճշտություններ լինել:

med.news.am