Հայերը կռվի թեմա են դարձել. Կանդելակին պարզել է` ինչու են հայերը հզոր վրացիներից. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայերը կռվի թեմա են դարձել. Կանդելակին պարզել է` ինչու են հայերը հզոր վրացիներից. armeniasputnik.am

Հայտնի հաղորդավար ու պրոդյուսեր Թինա Կանդելակին կարծում է, որ հայերը վրացիներից հարուստ են ու հաջողացրել են Ֆրանսիան գնել։

Միայն հայերը կարող են ուրիշ հայերին «Ֆորտ Բոյարի» տոմս վաճառել, YouTube-ի ալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է հայտնի հաղորդավար, «Մատչ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին, որի երակներում նաև հայի արյուն է հոսում։

Կանդելակին նկարահանումներից հետո շփվել է լուսանկարիչ Իլյայի հետ ու պարզել, որ երկուսն էլ հայ-վրացական արմատներ ունեն։ Իլյան ու Թինան կատակել են` «ո՞վ է ավելի հզոր»` հայե՞րը, թե՞ վրացիները, և հանգել են մի եզրակացության` հայ-վրացիները։

«Ես հայկական «Ֆորտ Բոյարի» նկարահանումներին էի մասնակցում, հանկարծ սայլակներով մարդիկ եկան։ Ասացին` ախպարներ են, հաղորդման տոմս են գնել, որպեսզի գան, ձեզ նայեն։ Հայերը հաջողացրել էին նկարահանման տոմսերն այլ հայերի վաճառել»,- կատակել է Կանդելակին։

Ըստ նրա` այդ պատճառով էլ հայերը կարողացել են ամբողջ Ֆրանսիան գնել։ Հաղորդավարուհին կատակել է նաև սոցիալական կայքերի թեմայով` նշելով, որ հայերն այստեղ էլ են առաջ ընկել։ Նա հայկական տրաֆիկը Նիագարայի ջրվեժի հետ է համեմատել։ Կանդելակին ցուցադրել է նաև հայերենի իմացությունն ու փորձել է բոլորին հրավիրել գրանցվել Instagram-ում։ Նա խոսել է Քիմ Քարդաշյանի մասին։

«Քարդաշյանը ձեր ազգի հպարտությունն է։ Հիմա բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Նախկինում բոլորը կարծում էին, թե վրացի կանայք հայուհիներից գեղեցիկ են»,- ասել է Կանդելակին` դիմելով լուսանկարչին, որի հայրը հայ է։

Կանդելակին ցավով նշել է, որ հայերեն այնքան լավ չի խոսում, որքան հասկանում է։

Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է։ Մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։

armeniasputnik.am