«Ալլահին էմիրլերի». Բուլղարիայում պահվում է 1915թ-ի հայատառ թուրքերեն Աստվածաշունչը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Ալլահին էմիրլերի». Բուլղարիայում պահվում է 1915թ-ի հայատառ թուրքերեն Աստվածաշունչը. armeniasputnik.am

Գիրքը տպել է հայ բողոքականը։ Հնարավոր է` լեզուն կորցրած, բայց հավատը պահպանած հայերի համար։

Բուլղարիայի Շումեն քաղաքի համալսարանում պահվում է թուրքերենով լեզվով հայատառ գրված Աստվածաշունչ, հաղորդում է բուլղարական TVN հեռուստաալիքը։

Գիրքը հրատարակվել է հայ բողոքական Հակոբ Մաթեոսյանի հրատարակչությունում Կոստանդնուպոլսում, 1915թ-ին։

«Նույն տարում, երբ սկսվել էր ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը»,- նշում է հեռուստաալիքը` խուսափելով ցեղասպանություն եզրույթից։

Ենթադրվում է, որ գիրքը նախատեսված է եղել լեզուն կորցրած, բայց հավատը պահպանած հայերի համար։ Այդպիսով` «Ալլահին էմիրլերին», այսինքն` Աստծո պատգամներն այդ մարդիկ կարող էին կարդալ թուրքերենով։

«Անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ` հասկանալու համար, թե հատկապես ինչի համար է հրատարակվել գիրքը»,- նշում է համալսարանի գրադարանի գիտաշխատող Յորդանկա Մոսկովան։

Նշենք, որ գիտնականների հաշվարկներով թուրքերեն լեզվով հայերեն տառերով տպվել է ավելի քան 2500 գիրք։

Դրանք հիմնականում տպվել են Օսմանյան կայսրության տարիներին։ Թեև Աթաթուրքի օրոք նույնպես լույս են տեսել, բայց ավելի քիչ թվով։

armeniasputnik.am