Այսօր Վլադիմիր Վիսոցկին կլիներ 80 տարեկան:
«Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի՝ խելակորույս համբավ, բարձրակետին հասած ճանաչում: Դա տաղանդավոր մարդու բարձր ռեյտինգ էր՝ խելացի մարդկանց շրջանում:
Եթե հարցում անցկացնեն, երևի կպարզվի, որ այս անունը մարմնավորում է իրական Ռուսաստանը: Ահա, թե ինչ է մեզ համար նշանակում Վիսոցկի:
Ինչպես պարզ դարձավ, հանճար էր:
Բայց ո՞վ նրան բացահայտեց: Ոչ ինքը: Վիսոցկուն մեզ համար բացահայտեց գիտական ինտելիգենցիան:
Հենց նրանց համար էր ամենասկզբում երգում Վոլոդյան: Այդ մարդիկ մեզ համար ատոմային ռումբ էին ստեղծում, որ հնարավոր լինի զսպել Ամերիկային:
Լսեցին, ձայնագրեցին և նվիրեցին բոլորին՝ փոստարկղերի միջոցով: Իսկ հիմա, նրանք բոլորը հեռացել են… և երկրորդ Վիսոցկի չկա, որովհետև նրանք հեռացել են:
Չի կարող հայտնվել երկրորդ Վիսոցկի, քանի դեռ չկա նման հանդիսատես: Չի կարող լինել, որովհետև այդ ունկնդիրը՝ բացակա է»:
Միխայիլ Ժվանեցկի
***
Վլադիմիր Վիսոցկին պատմությանը հայտնի է իբրև հեղինակ-կատարող ռուսական 7-լարանի կիթառով: Նրա ձայնասկավառակները թողարկվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում… Իսկ Հայրենիքում… համերգները հետաձգվում կամ արգելվում էին, երգերը ֆիլմերից կրճատվում, անուննէլ հանվում էր տիտղոսագրերից: Կյանքի օրոք ԽՍՀՄ-ում չի թողարկվել Վիսոցկու ոչ մի ձայնասկավառակ, ոչ մի գիրք: Նրան չեն ընդունել ոչ Գրողների միությունում, ոչ Կոմպոզիտորների միությունում: Ունեցել է ընդամենը մեկ պաշտոնական կոչում՝ Հյուսիսային Օսեթիայի վաստակավոր արտիստ:
Լև Շլոսբերգի հուշերից. «Նա երգում էր հսկայական երկրի ներսում, նա հսկայական զանգի լեզվակն էր, և նրան լսում էին: Ըստ էության, Վիսոցկին՝ ժողովրդի ձայնն էր՝ նրա ձայնը, ծիծաղը, ճիչը… Ժողովրդի ազատ ոգին ճեղքել էր գրաքննությունը Վիսոցկու խոսքով, երգով: Եվ այդ հսկա կույտը՝ Կոմունիստական պարտիան, Սովետը, ՊԱԿ-ը, անզոր էին այդ մարդու խոսքի առջև: Նրան լսում էր մարդը»: