Երբևէ տեսե՞լ եք հետևի պատուհանի վրա կապույտ ժապավենով ավտոմեքենա: Գիտե՞ք ում համար է նախատեսված: Պարզվում է՝ մարդիկ այդ ժապավենն օգտագործում են ոստիկանության աշխատակցներին իրենց աջակցությունը հայտնելու համար:
Ոմանք այդ ժապավենն ընդունել են որպես հնարավորություն արտահայտելու իրենց լիակատար համաձանությունը իրավապահ մարմինների գործունեությանը:
Նախաձեռնությունը սկսվել է, երբ տեխասցի մի կին առաջարկել է անվճար բարակ կապույտ ժապավեններ կպցնել տրանսպորտային միջոցների հետևի պատուհանին:
Այս նախաձեռնությունը շատ արագ տարածվել է: Շատերն այս նախաձեռնությամբ կիսվել են սոցցանցերում: Ավելի ուշ ակցիայի կազմակերպիչ կինը՝ Էյփրիլը, իր աշխատավայրի մոտ տեսել է հսկակայան թվով ավտովարորդների, ովքեր այդ ժապավենների հետևից են գնացել:
Կարծես ամբողջ Արևելյան Տեխասն է միացել ակցիային: Ավելին՝ դրան ոստիկանության շատ աշխատակիցներ են հետևել: Ակցիան տարածում է գտել ոչ միայն ավտոմեքենաների տերերի շրջանում. մոտոցիկլավարները ևս սկսել են կապույտ ժապավեն կպցնել իրենց մոտոցիկլի վրա: