Ահա թե ինչու չի կարելի հյուրերին երբեք ասել «բարի ախորժակ»
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչու չի կարելի հյուրերին երբեք ասել «բարի ախորժակ»

Ամառվա  այս օրերին մենք ավելի հաճախ ենք հանդիպում ընկերներին և ժամանակ անցկացնում նրանց հետ: Ահա այստեղ էլ  ամենաշատն է զգացվում էթիկետի կանոններին տիրապետելու անհրաժեշտությունը:

Ահա ներկայացնում ենք 9 կանոններ, որոնք խախտում են անգամ ամենաանթերի մարդիկ

  1. Ապուրը մինչև վերջ մի կերեք

… խոնարհված ափսեին: Մի փորձեք քամել արգանակը մինչև  վերջին կաթիլը:

2. Անձեռոցիկը ճիշտ ծալեք

Ճաշելուց հետո անձեռոցիկը  երկտակ ծալած դրեք ափսեի ձախ կողմում: Այդպես մատուցողին պարզ կլինի, որ դուք ավարտել եք սնվելը:

3. Ճիշտ դասավորեք հյուրերին սեղանի շուրջ

Թանկագին և պաշտոնական  հյուրերը միշտ նստում են տանտիրոջ աջ կողմում:

4. Մի՛ մաղթեք «բարի ախորժակ»

Ֆրանսիացիները երբեք հյուրերին չեն ասում «bon appetit»: Այդ արտահայտությունը կարծես  լավ մարսողության մաղթանք  նշանակի: «Խնդրեմ, վայելեք ուտեստը», «Հյուրասիրվեք», «Հուսով ենք, կհավանեք» և այլն:

5. Նստած դիրքից ձեռք մի սեղմեք

Եթե ինչ-որ մեկը մոտեցել է Ձեզ ողջունելու՝ անպայման վեր կացեք. կապ չունի, թե ինչ սեռի ներկայացուցիչ է:

6. Համբուրվեք չափավոր

Եվրոպայում ընդունված է համբուրել մարդկանց այտերը 3-4 անգամ  (կախված երկրից): ԱՄՆ-ում սովորաբար համբուրվում են մեկ անգամ: Ռուսաստանում համբուրվում են երեք անգամ. իհարկե սա վերաբերում է  հանդիսավոր դեպքերին: Հանդիպելով մեր ծանոթներին՝ սովորաբար, մենք համբուրում ենք նրանց մեկ կամ երկու անգամ:

7. Ճիշտ բռնեք գավաթը

Կապ չունի՝ ինչ է լցված նրանում. Այն պետք է բռնել բարակ մասից:

8. Չափավոր եղեք զարդարանքի մեջ:

Ոսկե և ադամանդե քարերով զարդերը նախատեսված են երեկույթների համար: Ցերեկույթներին սահմանափակվեք ամուսնական մատանիով և որևէ կրոնական զարդով:

9. Անհարկի ներողություն մի խնդրեք

Եթե Ձեզ անհրաժեշտ է սենյակից դուրս գալ՝ բավարար է միայն  ասել. «Խնդրում եմ, ներեցեք ինձ»:

«Հայցում եմ Ձեր ներողամտությունը» արտահայտությունը ավելի շատ սազական է ծառայող անձին, բայց ոչ տանտիրոջը կամ հյուրերին:

hay-info.ru