Ամերիկուհի Հեյլի Սմիթը 50 կգ նիհարել է իր կյանքի ամենակարևոր և նշանակալից օրվա՝ հարսանյաց հանդեսի համար։
24-ամյա Հեյլին կշռում էր 125կգ, երբ իր բոյֆրենդից ստացավ ամուսնության առաջարկը։ Իհարկե, աղջիկը չմերժեց սիրելիին, բայց սկսեց մտածել նիհարելու մասին։
Այսպես, շիկահեր գեղեցկուհին առավոտյան սկսում է վազել, անառողջ սնունդը փոխարինում է մրգերով և բանջարեղենով, ինչպես նաև օրական 2 ժամ մարզվում է։
Արդյունքում, հարսանյաց խնջույքին ներկայանում է մոտ 76 կգ գեղեցկուհի, որը հագել էր իր երազանքների զգեստն ու լիարժեք վայելել այդքան սպասված օրը, հաղորդում է The Daily Mail-ը։