Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները հայտնաբերել են, որ բուսական սննդի առատությունը կերակրաբաժնում 19 տոկոսով նվազեցնում է խռմփոցի եւ օբոստրուկտիվ ափնոեի հավանականությունը։ Արդյունքները հրապարակվել են ERJ-ում (European Respiratory Society) Open Research։
Շնչառության կանգով ուղեկցվող խռմփոցը քնի մեջ (կամ ռոնխոպատիան քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի համախտանիշով) համարվում է տարածված հիվանդություն։ Չբարդացված (սովորական խռմփոցը) մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում, բայց բարդացվածը, որն ուղեկցվում է քնի մեջ շնչառության կարճ դադարներով, կարող է շնչահեղձ լինելու եւ թթվածնային քաղցի պատճառ լինել, ինչը բացասաբար է անդրադառնում ուղեղի եւ այլ օրգանների վիճակի վրա։
14 210 մասնակիցներով հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ բուսական դիետան կարող է պաշտպանել բարդացված խռմփոցից։ Տեղեկություն ստանալով մասնակիցների սննդային սովորությունների եւ նրանց առողջական վիճակի մասին՝ գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնց կերակրաբաժնում գերազանցել է բուսական սնունդը, ափնոեի հավանականությունը քնի մեջ 19 տոկոսով ավելի քիչ է եղել։ Նշվել է, որ առողջության համար օգտակարությունը կապված է եղել բանջարեղենների, մրգերի, ընդեղենի, հացահատիկեղենի, այլ ոչ թե ուլտրամշակված բուսական նախուտեստների հետ։
Հետազոտողները ենթադրել են, որ ափնոեից պաշտպանությունը կարող է կապված լինել բուսական սննդի այն ունակության հետ, որ նա իջեցնում է բորբոքումն օրգանիզմում եւ նվազեցնում մարմնի ճարպային զանգվածը։ Ավելորդ քաշը քնի մեջ շնչառության կանգի հիմնական գործոններից մեկն է։