Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ միջերկրածովյան սննդակարգին հետևելն ուժեղացնում է հոգեկան կառուցվածքն ու օգնում նվազեցնել սթրեսի մակարդակը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition and Health հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է 1500 մարդ: Գիտնականներն ուշադիր ուսումնասիրել են մասնակիցների սննդակարգն ու հատուկ հոգեբանական հարցաթերթիկների միջոցով գնահատել նրանց սթրեսի մակարդակը։
Ստացված տվյալներն այնուհետև վերլուծվել են մեքենայական ուսուցման մոդելի միջոցով: Պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգի սկզբունքներով սնվող մարդիկ ավելի ցածր մակարդակի սթրես են ունեցել։
Հետազոտողները նշել են, որ միջերկրածովյան դիետան ներառում է առողջ ճարպեր (ձիթապտղի յուղ, ընկույզ, ձուկ, պանիր), հակաօքսիդանտներ (բջիջները վնասից պաշտպանող մոլեկուլներ) բանջարեղենում և մրգերում, սպիտակուցներ և մ բջջանյութեր:
Արդյունքները միաժամանակ ցույց են տվել, որ այսպես կոչված «արևմտյան» դիետայի հետևորդները, որոնք օգտագործում են շատ քաղցր, աղի և յուղոտ մթերքներ, ավելի հաճախ են հայտնել բարձր հոգեբանական-հուզական լարվածության մասին: