Ոչ ոք չի սիրում վճարել կոմունալները, սակայն մենք բոլորս պարտավոր ենք անել դա։
Եվ երբեմն գները (հատկապես էլեկտրաէներգիայինը) կարող են այնքան անհավանական և շատ թվալ։ Ինչու՞ է դա տեղի ունենում։
Էլեկտրաէներգիայի խնայողություն․
Այս հարցի պատասխանը բավականին պարզ է։ Անջատած սարքերը չեն կարող ամբողջովին անջատված լինել։ Սարքը կարող է մնալ սպասման ռեժիմում, ինչը նշանակում է, որ դրանք շարունակում են օգտագործել էլեկտրաէներգիա, անգամ անջատված վիճակում։ Չնայած սպասման ռեժիմում էներգիան զգալիորեն քիչ են, բայց միևնույն է այն գոյություն ունի մինչև այն պահը, մինչև դեռ դուք չանջատեք սարքը սնուցման կետից։
4 սարքեր, որոնք դուք պետք է անջատեք։
1. Նոթբուք
Եթե ձեր նոթբուքը ամբողջովին լիցքավորվել է, ավելի լավ է անջատեք այն։ Օգտագործվող հզորությունը կարող է տարբերվել՝ կախված նոթբուքի հզորությունից։
2. Wi-Fi մոդեմ
Գրեթե բոլորը տանը ունեն գոնե մեկ Wi-Fi սարք։ Այդ սարքերը օգտագործում են էներգիա ողջ ընթացքում։
3. Կենցաղային տեխնիկա
Մեր օրերում տոստերները, բլենդերները, միկրոալիքային վառարանները շատ են սպասման ռեժիմի մեջ։ Ավելի լավ է այն անջատեք օգտագործումից հետո։
4. Հեռուստացույց
Եթե դուք ունեք հեռուստացույց, ապա դուք անպայման պետք է այն նայելուց հետո անջատեք։ Սարքը սովորաբար օգտագործում է չափից շատ էներգիա, անգամ անջատված վիճակում։