Ամերիկյան կինոակադեմիայի նախագահին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ
Advertisement 1000 x 90

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ, օպերատոր Ջոն Բեյլին սեքսուալ ոտնձգության մեջ են մեղադրել:

Այդ մասին հայտնում է Variety-ն:

Հրատարակչության աղբյուրների համաձայն` կինոակադեմիան Բեյլի ոտնձգությունների մասին հայտարարություն է ստացել միանգամից երեք կնոջից և անմիջապես հետաքննություն է սկսել:

Բեյլին բազմաթիվ ֆիլմերի օպերատոր է: Կինոակադեմիայի նախագահ է ընտրվել  2017 թվականի օգոստոսին: