Որո՞նք են ամենաօգտակար ըմպելիքները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են ամենաօգտակար ըմպելիքները

Գիտնականները պնդում են, որ մարդու համար օգտակար են միայն բնական ըմպելիքները, քանի որ նրա օրգանիզմի 70 տոկոսը բաղկացած է հեղուկից։ Նրանց կարծիքով մեկ բաժակ կոլան չի կարող վնասել, եթե ամեն օր չխմենք։ Բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր հավելումներով յոգուրտները, քաղցր գազավորված ըմպելիքները, տուփերով հյութերը և կաթնային շեյքերը վնասակար են։

Ջուր

Սովորական ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը։ Այն նաև շատ լավ միջոց է հանդիսանում հոդերի և սրտանոթային համակարգի հետ խնդիրների կանխարգելման համար։

Կեֆիր

Ըմպելիքը հարուստ է օգտակար սնկերով և բակտերիաներով, կալցիումով, նատրիումով և մագնիումով։ Նրանում նաև սելենիում և ֆոսֆոր կա։ Ըմպելիքի պարբերաբար օգտագործումը բարենպաստ ազդեցություն կունենա իմունային համակարգի և ստամոքս-աղիքային համակարգի վրա։

Նռան թարմ քամած հյութ

Բնական նռան հյութը պարունակում է վիտամին А, Е և C-ի մեծ քանակություն։ Նրանում կան միներալներ՝ սելենիումի, ցինկի, երկաթի, կալցիումի և ֆոսֆորի տեսքով։ Հյութն օգտակար է հիպերտոնիկ հիվանդներին և մարդկանց, ովքեր սակավարյունություն ունեն։

Երիցուկով թեյ

Թարմ կամ չորացրած երիցուկով պատրաստված թեյն ունի հակաբակտերիալ հատկություններ։ Այն վերականգնում է աղիքային միկրոֆլորան, ցավազրկում է և դադարեցնում քրտնարտադրությունը։

Անանուխով թեյ

Այս թեյը լավացնում է մարսողությունը և իջեցնում  ճնշումը, ինչպես նաև խթանում է ստամոքսահյութի արտադրությունը։ Այն օգնում է պայքարել անքնության դեմ և հանգստացնում է նյարդերը։

Գարեջուր

Չնայած այն բանին, որ ալկոհոլ է պարունակում, խմիչքն օգտակար է օրգանիզմի համար։ Միայն թե պետք չէ չարշահել այն։ Գարեջուրը խթանում է նյութափոխանակությունը, հանում խումհարի վիճակից։

Կարմիր գինի

Որակյալ կարմիր գինին ունի հակաօքսիդանտային հատկություններ և լավ է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Այն նաև պարունակում է նյութեր, որոնք պայքարում են քաղցկեղային բջիջների հետ։ Բայց իհարկե գինին նույնպես պետք չէ չարաշահել։

Թարմ քամած խնձորի հյութ

Հյութը մաքրում է երիկամները, բարենպաստ ազդեցություն է ունենում միզպարկի, լյարդի վրա և կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Նրա միջոցով դուրս են գալիս տոքսինները, լավանում է աղիքների աշխատանքը։

Կակաո

Կաթը, որի մեջ ավելացված է կակաոյի փոշի, կարգավորում է արյան ճնշումը և լավ է ազդում հոդերի ու սրտի վրա։ Նրանում բազմաթիվ օգտակար նյութեր կան՝ վիտամինների և միներալների տեսքով։ Այն հիանալի բնական հակադեպրեսանտ է։

fresher.am