Որոշվել է. Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտպանության նախարար, Վիգեն Սարգսյանը՝ արտգործնախարար. past.am
Advertisement 1000 x 90

Որոշվել է. Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտպանության նախարար, Վիգեն Սարգսյանը՝ արտգործնախարար. past.am

«Փաստի»` ՀՀԿ վերնախավին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը: Որոշել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար:

Աղբյուրի վկայությամբ՝ երկրի ղեկավարները հույս ունեն, որ Վովա Գասպարյանը «դիսցիպլինա» կմտցնի բանակում և «կսանձի» որոշ գեներալների ու ռազմական պաշտոնյաների «ախորժակը»՝ բանակից ինչ-որ բան փախցնելու գործում:
Որոշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը կնշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար:

Ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, ապա նա շատ հետաքրքիր առաջարկություն ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից: Հնարավոր է, որ նա նշանակվի այս կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի տեղակալ: Հետաքրքիր է՝ մեր կադրերին դրսում մեծ տեղ են տալիս:

Տիգրան Սարգսյանը երկրի վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Նալբանդյանը «մի ոտքով» Ֆրանկոֆոնիայում է:

Այսպես եթե գնա, պաշտպանության ապագա նախարար Վլադիմիր Գասպարյանը, տարիներ անց, կարող է նշանակվել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելի փոխարեն…

past.am