Դռան շեմին աղ ցանելը միգուցե շատերին անհեթեթ ու տարօրինակ թվա, սակայն պարզվում է, որ դեռ հին ժամանակներից աղը համարվել է դեզինֆեկցիոն և տարբեր առարկաներ մաքրելու միջոց՝ առաջ չբերելով տոքսիկական էֆեկտ:
Շատ մաքրող ու ախտահանող միջոցներ, ոչ միայն թանկ են այլև վնասակար են առողջությանը, քանի որ պարունակում են քիմիական տարրեր:
Օրինակ, մրջյուններից ազատվելու համար խորհուդ է տրվում դռան շեմին և պատուհանագոգերին լցնել աղ: Այն նաև պակասացնի տան խոնավության մակարդակը: Մետաղների փայլեցման դեպքում, ինչպես արծաթը լատունը, աղը նույնպես անփոխարինելի է:
Իսկ ահա աղի և խնձորի քացախի խառնուրդը պարզապես հրաշքներ է գործում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութի միջոցով: