Եվա Լոնգորիան արժանացել է Հոլիվուդի Փառքի ծառուղու աստղի
Advertisement 1000 x 90

Եվա Լոնգորիան արժանացել է Հոլիվուդի Փառքի ծառուղու աստղի

Դերասանուհի Եվա Լոնգորիայի անվանական աստղն ապրիլի 16-ին հայտնվել է Լոս-Անջելեսում Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Ինձ թվում է, որ ես դեռ այն փոքրիկ աղջիկն եմ Տեխասի նահանգի Կորպուս-Քրիստիից (դերասանուհու հայրենի քաղաքը), որն իսկապես մեծ երազանք ու երկար մազեր ուներ»,- ասել է Լոնգորիան հուշաստղի բացման արարողության ժամանակ:

Դերասանուհին նաև հիշեցրել է, որ հարգանքով է վերաբերվում իր մեքսիկական ծագմանը: «Որպես կին և լատինամերիկուհի ես բազմաթիվ հանրակցություններ եմ ներկայացնում: Ցանկանում եմ այդ բոլոր հանրակցություններին ասել, որ սա ոչ միայն իմ աստղն է, սա մեր աստղն է»,- ընդգծել է նա:

Արարողությանը նաև ներկա են եղել հոլիվուդյան բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Վիկտորյա Բեքհեմը, Աննա Ֆերիսը, Ֆելիսիթի Հաֆմանը, Մելանի Գրիֆիթը և Ռիկի Մարտինը: Եվա Լոնգորիան կինոյում դեբյուտել է 2000 թվականին՝ խաղալով «Բևեռլի-Հիլզ, 90210» սերիալի էպիզոդներից մեկում: «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստաֆիլմին մասնակցությունը նրան լայն ճանաչում բերեց ամբողջ աշխարհում և «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ 2006 թվականին: Ընդամենը դերասանուհին նկարահանվել է ավելի քան 35 կինոնկարներում: