Պրեսպիոբիա կոչվող տարիքային հեռատեսությունը մինև հիմա շատերին էր անհանգստացնում, հատկապես՝ 50 անց մարդկանց: Վերջերս գիտնականները հանրությանը առաջարկել են միջոց, որը կարող է լրիվ լուծել այդ խնդիրը, և մարդիկ կարող են այլևս ակնոց չօգտագործել: Խոսքը եղջերաթաղանթի իմպլանտների մասին է, որոնք ներդրվում են եղջերաթաղանթի համապատասխան հատվածում, նպաստելով բավարար ֆոկուսացմանը:
AcuFocus ընկերությունը ստեղծել է Kamra Inlay ներդիրը, որը արդեն հասանելի է աշխարհի 50 երկրներում: Արտաքնապես այն նման է փոքրիկ հարթ օղակի:
Իմպլանտի տրամագիծը՝ 3.8 մմ է, իսկ անցքի տրամագիծը՝ 1.6 մմ, հաստությունը՝ 6 միկրոն: Ներդիրը միայն մեկ աչքի համար է: Մարդը կկարողանա տեսնել թե՛ հեռու, թե՛ մոտ տարածության վրա: Բժշկական միջամտությունը տեղի է ունենում ամբուլատոր պայմաններում, տեղային ցավազրկմամբ, տևողությունը՝ 10 րոպե: Վերականգման ժամանակահատվածը ավելի շատ է:
Revision Optics 2016-ին մեկ այլ իմպլանտ է թողարկել՝ Raindrop Near Vision Inlay:
Այս իմպլանտն ավելի փոքր չափսեր ունի: Բժշկական հիդրոգելային նյութից ստացված այս միջոցը ունի ընդամենը 2 մմ տրամագիծ: Սա նույնպես, հարմարեցվում է մեկ աչքի մեջ:
opticlub.org
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը