2022 թվականին Ճապոնիայի Այիտի պրեֆեկտուրայում կբացվի ժամանցային թեմատիկ զբոսայգի՝ նվիրված ճապոնացի հայտնի մուլտիպլիկատոր Հայաո Միաձակիի Ghibli ստուդիայի անիմացիոն ֆիլմերին: Ինչպես հայտարարել է դրա նահանգապետ Հիդեակի Օմուրան, օբյեկտի շինարարության վայր է ընտրվել Նագոյայից ոչ հեռու գտնվող Նագակուտե փոքր քաղաքը, որտեղ 2005 թվականին անցկացվել է ԷՔՍՊՕ ցուցահանդեսը:
Նախագծի նախնական դիզայնի համաձայն, զբոսայգու մուտքը կձևավորվի «Հաուլի քայլող դղյակը» անիմեի ոճով, և հատկապես աշտարակների օգտագործմամբ, որտեղ պլանավորվում է կազմակերպել դիտահարթակ: Մոտավորապես 200 հեկտար մակերեսով համալիրի մնացած տարածքը բաժանելու են մի քանի գոտիների՝ նվիրված մուլտիպլիկատորի մյուս հայտնի ստեղծագործություններին:
Ghibli ստուդիան 1985 թվականին հիմնադրվել է Միաձակիի և նրա ընկերոջ՝ Իսաո Տակահատիի կողմից: Ստուդիայի առավել հայտնի աշխատանքը՝ «Ուրվականներից քշվածները», 2003 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: