Շաբաթական մինչև 12 ձու ուտելը չի բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նախադիաբետային կամ 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց մոտ։ Նման եզրակացության են հանգել University of Sydney համալսարաի գիտնականները։
Նախադիաբետով ու 2-րդ տիպի դիաբետով հիվանդները հաճախ են ունենում «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ, ինչը կապակցված է սրտի հիվանդությունների հետո։ Այդ պատճառով էլ շատ բժիշկներ դիաբետով հիվանդներին խորհուրդ են տալիս սահմանափակել ձվի գործածումը, չէ՞ որ այդ մթերքը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին։ Սակայն հիմա ավստրալացի մասնագետները ստուգել են այդ ռեկոմենդացիաների ճշգրտությունը ու պարզել, որ ձվերից հրաժարվելը ոչ մի իմաստ չունի։
Գիտնականները հետազոտության մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի կամավորները պետք է շաբաթական 12 ձու ուտեին, իսկ երկրորդ խմբի կամավորները՝ 2-ից ոչ ավելին։ Երեք ամիս անց հետազոտողները պարզել են, որ երկու խմբերի մասնակիցների մոտ էլ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել։
Փորձի երկրորդ փուլում այդ նույն կամավորներին անցկացրել են քաշի նվազման համար սննդակարգի, սակայն նրանց սննդակարգում ձվերի քանակությունն անփոփոխ է մնացել։ Գիտնականները որևէ բացասական փոփոխություն չեն հայտնաբերել մասնակիցնեի սրտանոթային համակարգի աշխատանքում։ Կամավորները գրեթե նույնքան քաշ էին կորցրել։