Ռումինիայի նախագահը «հանցագործներ» բառը օգտագործելու համար տուգանվել է 444 եվրոյով
Advertisement 1000 x 90

Ռումինիայի նախագահը «հանցագործներ» բառը օգտագործելու համար տուգանվել է 444 եվրոյով

Ռումինիայի խտրականության դեմ պայքարի ազգային խորհրդի ղեկավար կոլեգիան որոշում է կայացրել, որով նախագահ Կլաուս Յոհանիսին «հանցագործներ» բառը օգտագործելու համար տուգանել է 2000 հազար լեյով (444 եվրո): Այս մասին հաղորդում է Agerpres գործակալությունը:

«Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի կողմից «հանցագործ» տերմինի օգտագործումը խտրականություն է և խախտում է դեռևս չդատապարտված, բայց դատական ​​ընթացակարգում գտնվող անձանց արժանապատվության իրավունքը: 2 հազար լեյով տուգանք է սահմանվել»:

Նախագահի աշխատակազմն ի պատասխան ասել է, որ Յոհանիսը կբողոքարկի այդ որոշումը: «Ռումինիայի նախագահը կարծում է, որ սա քաղաքական որոշում է, և այն իրավասու ատյանում կբողոքարկի»,- ասվում է զեկույցում:

Վերջին տարիներին Ռումինիայի դատախազները կոռուպցիայի մեղադրանքով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների են դատապարտել, որոնցից շատերը Սոցիալ-դեմոկրատներ են:

news.am