Մտածող, գրող և անտրոպոլոգ Կարլոս Սեսար Սալվադոր Արանա Կաստանեդան մի շարք գրքեր նվիրել է շամանիզմին և արևմտյան մարդու համար արտասովոր աշխարհայացքի շարադրանքին: Ոմանց համար դրանք դարձել են բացահայտում, ոմանց համար` մուտք դեպի նոր աշխարհ, իսկ մյուսներն ուղղակի հետաքրքրությամբ կարդում են նոր աշխարհայացքի մասին: Կաստանեդան ինքն այդ մոտեցման համար օգտագործել է «մոգություն» տերմինը, սակայն, ըստ նրա խոսքերի՝ այդ հասկացությունն ամբողջովին չի արտահայտում նախնիների ավանդույթների վրա հիմնված գիտության էությունը:
Կաստանեդայի ուսմունքի 15 խորը դասերը:
- Անօգուտ է ծախսել ամբողջ կյանքը միակ ճանապարհի վրա, հատկապես, եթե այդ ճանապարհը սիրտ չունի:
- Չափից շատ մի բացատրիր: Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված: Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու չես կարող այս կամ այն բանն անել, իրականում դու ներողություն ես խնդրում քո թերությունների համար` հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կգտնվեն և կներեն:
- Կյանքից առավելագույնը ստանալու համար մարդը պետք է կարողանա փոխվել: Ցավոք սրտի, մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, և այդ փոփոխությունները շատ դանդաղ են կատարվում: Շատերը դրա վրա երկար տարիներ են ծախսում: Ամենադժվարն իսկապես փոխվել ցանկանալն է:
- Ես երբեք ոչ մեկի վրա չեմ զայրանում: Ոչ մի մարդ չի կարող այնպիսի բան անել, որն արժանի լինի իմ այդպիսի ռեակցիային: Մարդկանց վրա զայրանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուցվանից չեմ զգացել:
- Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհը միայն ճանապարհ է: Եթե դու զգում ես, որ չարժեր այդ ճանապարհով գնալ, ապա ոչ մի դեպքում չպետք է մնաս այդտեղ:
- Ուրիշի համար սովորական իրականությունը հասկանալու համար սկզբում անհրաժեշտ է ազատվել սեփական իրականությունից, բայց մարդու համար հեշտ չէ ազատվել աշխարհի սովորական պատկերից և այդ սովորությունն անհրաժեշտ է ուժով քանդել:
- Գործիր այնպես, կարծես դա երազ է: Ամեն ինչ կատարիր խիզախությամբ և արդարացում մի փնտրիր:
- Մարդկանց մեծամասնության գլխավոր խոչընդոտը ներքին երկխոսությունն է. դա ամեն ինչի բանալին է: Երբ մարդ սովորի կանգնեցնել այն, ամեն ինչ հնարավոր կդառնա: Ամենաանհավանական նախագծերն իրագործելի են դառնում:
- Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս այն բանում, որ յուրաքանչյուր պահի իրենց կյանքից կարող են դուրս շպրտել ամեն ինչ: Ցանկացած ժամանակ: Ակնթարթորեն:
- Միակ իսկապես իմաստուն խորհրդականը, որ մենք ունենք` մահն է: Ամեն անգամ, երբ դու զգում ես, ինչպես հաճախ դա պատահում է, որ ոչինչ չի ստացվում, և դու լիակատար կրախի եզրին ես, թեքվիր ձախ և հարցրու քո մահին՝ արդյո՞ք դա այդպես է: Եվ քո մահը կպատասխանի, որ դու սխալվում ես, և, որ իր հպումից բացի՝ չկա ոչինչ, որն իսկապես նշանակություն ունի: Քո մահը կասի. «Ես չէ՞ որ դեռ չեմ հպվել քեզ»:
- Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, բայց բոլոր ճանապարհները, միևնույն է, գնում են ոչ մի տեղ: Նշանակում է՝ ամբողջ իմաստը հենց ճանապարհի մեջ է, ինչպես դրանով անցնել… Եթե հաճույքով ես գնում, նշանակում է, դա քո ճանապարհն է: Եթե քեզ վատ ես զգում, յուրաքանչյուր պահի կարող ես դուրս գալ ճանապարհից, ինչքան էլ որ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:
- Մեզ անհրաժեշտ կլինի մեր ամբողջ ժամանակը և ամբողջ էներգիան, որպեսզի հաղթենք ապուշությունը մեր մեջ: Եվ դա հենց այն է, ինչը նշանակություն ունը: Մնացածը ոչ մի կարևորություն չունի:
- Ամբողջ ֆոկուսը նրանում է, թե ինչի վրա կողմնորոշվել… Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իրեն դարձնում կամ դժբախտ, կամ ուժեղ: Աշխատանքի ծավալը, որն անհրաժեշտ է, և առաջին, և երկրորդ դեպքում, նույնն է:
- Ռազմիկի արվեստը մարդ լինելու սարսափի և մարդ լինելու հրաշքի միջև հավասարակշռության պահպանումն է:
- Գիտելիքի մարդ դառնալու համար պետք է լինել ռազմիկ, այլ ոչ թե նվնվացող երեխա: Պայքարել` չհանձնվելով, չբողոքելով, պայքարել այնքան ժամանակ, մինչև տեսնես: Եվ այդ ամենը միայն նրա համար, որպեսզի հասկանաս, որ աշխարհում չկա ոչինչ, որը նշանակություն ունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը