Եվրահանձնաժողովը առաջարկում Է, որ Եվրամիության անդամ երկրների միջնակարգ դպրոցների բոլոր շրջանավարտները տիրապետեն ոչ թե մեկ, ինչպես այսօր Է, այլ առնվազն երկու օտար լեզվի:
Սա Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված մինչև 2025 թվականը համաեվրոպական կրթական տարածության ստեղծման նախագծի բաղկացուցիչ մասն Է: Այդ մասին մայիսի 22-ին հայտնել Է կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի եվրակոմիսար Թիբոր Նավրաչիչը:
«Մենք միջոցառումներ ենք առաջարկում այն բանն ապահովելու համար, որ ԵՄ-ում բոլոր երեխաները կարողանան վաղ հասակից որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենալ… Մենք քննարկման ենք դնում լեզուների դասավանդման և ուսումնասիրման բարելավման նախաձեռնությունը: Մեր վերջնական նպատակն այն Է, որ բոլոր մարդիկ միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, բացի մայրենի լեզվից, կարողանան խոսել առնվազն երկու օտար լեզվով»,-ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Նավրաչիչն ընդգծել Է, որ խոսքն «ավելի նշանակալի բանի մասին Է, քան որպես բազային լեզու անգլերենի ուսումնասիրումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: