Որ նշանակումներին են ամենից դրական վերաբերվում մեր հայրենակիցները. օնլայն հարցման արդյունքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որ նշանակումներին են ամենից դրական վերաբերվում մեր հայրենակիցները. օնլայն հարցման արդյունքները

Մի քանի օր առաջ օնլայն հարցում էինք տեղադրել՝ ընթերցողներին խնդրելով պատասխանել, թե ինչպես են վերաբերվում կառավարության նորանշանակ անդամներին՝ փոխվարչապետերին և նախարարներին։ Պաշտոնյաներից յուրաքանչյուրի համար առաջարկվում էր պատասխանի 5 տարբերակ՝ նշանակմանը վերաբերվում են շատ վատ, վատ, նորմալ, լավ և գերազանց։

4 օրվա ընթացքում հարցմանը մասնակցել են ավելի քան 1100 մարդ։

Ամենաբարձր վարկանիշն ունի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցվածների 82%-ը լավ և գերազանց են գնահատել նրա նշանակումը (21% լավ և 61% գերազանց)։ Հարությանյանի նշանակմանը վատ և շատ վատ են վերաբերվում, համապատասխանաբար, 4%-ը և 3%-ը։ 11%-ը նորմալ է գնահատել։

Երկրորդ տեղում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 78%-ը դրական են վերաբերվում, 18%-ը՝ նորմալ, 4%-ը՝ վատ և շատ վատ։

Բավականին բարձր վարկանիշ ունի նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 49% գերազանց, 28% լավ, 18% նորմալ, 2% վատ, 3% շատ վատ։

Առաջին հնգյակի մեջ են նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Մնացած պաշտոնյաների գնահատականները կարող եք տեսնել այստեղ։