Փոքր ժամանակ մեզ շատ են հարցրել, թե ի՞նչ ենք ցանկանում դառնալ, երբ մեծանանք: Ռայան Խիկմանը (Ryan Hickman) 7 տարեկան է, բայց արդեն գիտի, թե ինչով է զբաղվելու: Նա հստակ որոշել է, որ օգնելու է մոլորակին և արդեն հիմնել է իր սեփական փոքրիկ բիզնեսը:
Առաջին անգամ Ռայանը իմացել է մշակման ընթացքի մասին 3 տարեկանում, երբ իր հայրը տարել է իր հետ աղբի մշակման կենտրոն: Ռայանի հայրը պատմել է, որ տղան շատ է հավանել շշերն ընդունիչի մեջ նետելը: Նա դրա համար մի քանի դոլլար էր ստացել և շատ գոհ էր:
Վերադառնալով տուն, Ռայանը ցանկացել է տեսակավորել իր փոքր իրերը և ծնողները հասկացել են, որ ցանկանում է տեսակավորել և հանձնել նույնիսկ հարևանի աղբը: Հայրիկը և մայրիկը աղբի ամաններ բաժանեցին հարևաններին, որպեսզի տղայի ծրագիրը կատարվի:
4 տարի անց Ռայանը բիզնեսը լուրջ ալիք ունեցավ: Նա նույնիսկ սեփական կազմակերպություն հիմնեց Ryan’s Recycling, հիմա նա ունի 5 շրջան և սպասարկում է 40 հաճախորդների: Ռայանը տեսակավորում է աղբը իր տան ետևի բակում: Մի քանի շաբաթը մեկ նա իր ծնողների հետ գնում է մշակման կենտրոն թափոնը հանձնելու համար:
Կազմակերպության հիմնման պահից սկսած արդեն հանձնվել է 22 տոննա աղբ և 200 000 շիշ: Արդեն վաստակած 10 000 դոլլարը տղան պահել է քոլեջի համար:
Ամբողջությամբ՝ orer.am