Ոչ բռնի, ժողովրդական, աննախադեպ հեղափոխությունը հայկական զարթոնքի շաժիչ ուժը հանդիսացավ: Արտադրական որոշ հաստատություններ հեղափոխությունից հետո ու անգամ ընթացքում սկսեցին թեմատիկ աքսեսուարներ ու շապիկներ արտադրել: Ստեղծվեցին բազմաթիվ թևավոր խոքսեր ու թրենդային արտահայտություններ: Խոսելով դրանցից, անդրադարձ կկատարենք վերջերս որպես վերջածանց տարածվող «ԱԱԾ» թրենդին:
Գաղտնիք չէ, որ հայկական իրականությունը մեղմ ասած չէր ընդունում տեղի ոստիկանական ուժերին ու ստորաբաժանումներին, սակայն օրեր առաջ նոր Հայաստանում տեղ գտած իրադարձությունները սիրո ու պաշտամունքի հիմք հանդիսացան, փոխելով հանրության կարծիքը թե ոստիկանների ու թե Ազգային Անվտանգության Ծառայակիցների հանդեպ:
Առաջինն ով առաջ քաշեց այդքան հայտնի ԱԱԾ թրենդը, 2018 թվականի սկզբում որպես արտադրամաս ստեղծված Label Up կառույցն էր: Վերջինս հայտնի ԱԱԾ-ական դեպքերից անմիջապես հետո սկսեց իր ԱԱԾ գլխարկների արտադրությունը: ԱԱԾ-ն որպես բառի վերջածանց օգտագործող առաջին կառույցը նաև դիզայներ՝ Արա Ասլանյանի հեղինակած՝ Դուխով գլխարկների պաշտոնական արտադրողն է:
Հունիսի 19-ին թողարկված կրաԱԱԾ գլխարներից հետո, շուկայում հայտնվեցին դրանցից ոգեշնչվԱԱԾ այլ ատրադրանքներ: Այսպիսով Label Up-ի ԱԱԾ-ն, ստեղծագործող տարբեր մարդկանց ոգեշնչման աղբյուրը հանդիսացավ:
Թավշյա հեղափոխությունը ոչ միայն նոր Հայաստան ստեղծեց այլև խթանեց արտադրական տարբեր ուժերի զարգացումը: Կեցցե նոր Հայաստանը: