Մոտ 7 ժամ և 562 000 ԱՄՆ դոլար. Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։
Մեկ բնակարանի արժեքը մոտ 25 000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև Սփյուռքի նախարարը:
Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը: