Ինչ անել արևահարման դեպքում և դրանից պաշտպանվելու համար. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ անել արևահարման դեպքում և դրանից պաշտպանվելու համար. 1in.am

Ամռանը կարող է արևահարվել յուրաքանչյուրը` շոգ եղանակին արևի տակ առանց գլխարկի զբոսնելիս: Դրա ախտանշաններն են գլխացավը, սրտխառնոցը, շնչառության խաթարումը, ջերմաստիճանի բարձրացումը, քթից արյունահոսությունը և զարկերակի խախտումը:

Արևահարման դեպքում պետք է գլխի տակ դնել գլանաբարձ, այդժամ մարմնի ջերմաստիճանը կկարգավորվի, քանի որ արյան շրջանառությունն առավել հավասարաչափ կլինի:

Սակայն, արևահարումից խուսափելու համար, պետք է արևի տակ միշտ լինել գլխարկով, կրել արևային ակնոցներ, իսկ լողափին օգտվել արևապաշտպ միջոցներից: Պետք է նաև շատ ջուր խմել, բնական գործվածքներից հագուստ կրել, չուտել շատ ճարպոտ ուտելիք, միշտ ունենալ անանուխի կոնֆետներ:

1in.am