Սոխի հյութ՝ մազերի աճի համար
Advertisement 1000 x 90

Սոխի հյութ՝ մազերի աճի համար

Սոխը մազերի խնամքի լավագույն միջոցներից մեկն է: Այն հրաշալի օգնում է մազաթափության դեպքում: Սոխը պարունակում  է ծծումբ, որը սնուցում է մազարմատները և խթանում դրանց աճը: healthyfoodstar.com-ը ներկայացնում  է սոխից պատրաստված մի քանի միջոցներ, որոնք կխթանեն մազերի աճը:

Սոխի հյութ

Սոխի հյութը քամեք և խառնեք ջրով: Մազերը թրջեք դրանով, մերսեք գլխամաշկը և այդպես պահեք 25-30 րոպե: Այնուհետև լվացեք մազերը:

Սոխի և կոկոսի յուղով հյութ

Սոխի հյութը խառնեք  կոկոսի յուղի հետ և մերսեք մազերը. այն արագացնում է մազերի աճը: Գլուխը սրբիչով փաթաթեք, պահեք 25-30 րոպե:

Սոխ և գարեջուր

Սոխի կտորները կամ սոխի հյութը խառնեք գարեջրով՝ մազերի աճը խթանելու համար: Շաբաթական 2անգամ կրկնեք այս գործողությունը:

Սոխ և մեղր

Սա ամենաարդյունավետ միջոցն է մազերի աճն արագացնելու համար: Սոխը ճզմեք և վրան մի քանի կաթիլ մեղր ավելացրեք: Ստացված զանգվածը տարածեք մազերին և թողեք մի քանի րոպե մնա, այնուհետև լվացեք մազերը:

Սոխը և կիտրոնը

Կիտրոնի հյութը և սոխի հյութը խառնեք և քսեք մազարմատներին, գլխամաշկին՝ մազերի աճը խթանելու համար: Կիտրոնի հյութը նաև նվազեցնում է մազաթափությունը:

Սոխ և յոգուրտ

Սոխի հյութին ավելացրեք  մեկ գդալ յոգուրտ: Լավ խառնեք և մերսեք մազերը ստացված զանգվածով: Թողեք 45 րոպե, ապա մազերը լվացեք շամպունով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը