Անաստասիա Սիդորովան աշխատում է որպես տրիխոլոգ և բազմաթիվ աղջիկների օգնում գեղեցիկ մազեր ունենալ։ Instagram-ի իր էջում նա կիսվում է մազերը խնամելու մասին խորհուրդներով և իր օրինակով ապացուցում՝ «ճաղատացում» ախտորոշումը դատավճիռ չէ։
Adme.ru-ն գրում է, որ 18 տարեկանում աղջկա մոտ մազաթափություն է սկսվել, և «անդրոգեն մազաթափություն» ախտորոշումից հետո նա որոշել է վերականգնել մազերը։ 5 տարի անց արդյունքը տպավորիչ է։ Հիվանդությունն աղջկան օգնեց ընտրել մասնագիտությունը. հիմա նա աշխատում է որպես կոսմետոլոգ-տրիխոլոգ և օգնում աղջիկներին գեղեցիկ մազեր ունենալ։
Երկար մազերի մասին երազող կանանց Սիդորովան խորհուրդ է տալիս.
- հետևել հավասարակշռված սննդակարգի և հրաժարվել դիետաներից
- խուսափել սթրեսից
- ընտրել մազերի ճիշտ խնամք՝ կախված դրանց տեսակից
- սնուցող դիմակներ օգտագործել շաբաթվա ընթացքում նվազագույնը երկու անգամ
- տարբեր յուղեր օգտագործել. մազերը խնամելու համար լավագույն միջոցներից մեկն ավոկադոյի յուղն է
- կտրել ճյուղավորված մազերը
- ժամանակին լվանալ մազերը և ճիշտ չորացնել դրանք. մազերը պետք է ինքնուրույն չորանան 60 տոկոսով, ինչից հետո միայն կարելի է վարսահարդարիչ օգտագործել
- եթե մազաթափությունը գերազանցում է նորման՝ օրական 50-100 մազ, դիմել բժշկի, ով կօգնի ճիշտ բուժում սկսել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը