Մեզնից յուրաքանչյուրը շփման ժամանակ ուզում է ինքնավստահ մարդու տպավորություն թողնել, որի հետ հաշվի են նստում, բայց դա իհարկե, ոչ միշտ է ստացվում: Հոգեբան Վիկտոր Շեյնովը համոզման արվեստի մասին գիրք է գրել: adme.ru-ն գրքից 14 խորհորդ է առանձնացրել, որոնց հետևելով կարող եք հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքի:
Կանոն 1. Փաստարկների հերթականությունը: Նախ՝ ուժեղ փաստարկը, ապա՝ միջինը, իսկ վերջում՝ ամենաուժեղը:
Կանոն 2. Ձեր հարցը թողեք երրորդ հերթ, իսկ սկզբում ձևակերպեք երկու հարց, որոնց ձեր զրուցակիցը միանշանակ կպատասխանի՝ այո:
Կանոն 3. Թույլ տվեք, որ զրուցակիցը չկորցնի իր դեմքը:
Կանոն 4. Զրուցակցի համոզիչ խոսքը կախված է նրանից, թե ինչ դիրք և հարգանք ունի նա:
Կանոն 5. Ձեզ մի հասցրեք անկյուն: Մի նսեմացրեք ինքներդ ձեզ:
Կանոն 6. Մի նսեմացրեք ձեր զրուցակցին, նրա իմիջը:
Կանոն 7. Հաճելի զրուցակցի փաստարկենրին մենք լուրջ չենք վերաբերվում, իսկ տհաճ զրուցակցի փաստարկներին՝ քննադատորեն:
Կանոն 8. Զրույցը սկսեք նրանից, ինչին համաձայնեք:
Կանոն 9. Դրսևորեք ձեր վերաբերմունքը:
Կանոն 10. Աշխատեք լինել լավ ունկնդիր:
Կանոն 11. Խուսափեք կոնֆլիկտներից:
Կանոն 12. Անընդհատ ստուգեք, թե արդյոք զրուցակցի հետ իրար ճիշտ եք հասկանում:
Կանոն 13. Հետևեք ձեր զրուցակցի դիմախաղին, խոսքին, շարժումներին:
Կանոն 14. Նշեք, որ ձեր առաջարկը գոհացնում է զրուցակցին: