Կանանց համար կնճիռների առաջացումն անխուսափելի է: Յուրաքանչյուր կին դրանց դեմ տարբեր միջոցներ է փնտրում և սկսում է տարբեր քսուքներից, մեթոդներից և կոսմետիկ բուժումներից:
Ցանկության դեպքում կարող եք ինքներդ պատրաստել կնճիռների դեմ արդյունավետ քսուք: Այս քսուքի արդյունքն ակնհայտ կլինի 7 օր անց:
Այն կատարյալ է մաշկի խնամքի համար, քանի որ խոնավեցնում, հարթեցնում է մաշկը, նվազեցնում կնճիռներն ու կանգնեցնում տարիքային փոփոխությունները: Այս քսուքի առավելությունը նրանում է, որ այն պատրաստվում է բնական բաղադրիչներից: Բացի այդ, այն համապատասխանում է ցանկացած տեսակի մաշկի:
Բաղադրություն
- 1 ձվի դեղնուց
- 1 ճ/գ նշի յուղ կամ ձիթայուղ
- 1 ճ/գ մեղր
- 2 թ/գ վազելին
Պատրաստման եղանակը
Նախ՝ անհրաժեշտ է ջրի գոլորշու վրա հալեցնել վազելինը, դրա համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե: Հեռացրեք գոլորշու վրայից և ավելացրեք մնացած բաղադրիչները՝ մեղրը, ձվի դեղնուցը և յուղը: Լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:
Ստացված խառնուրդը լցրեք տարայի մեջ:
Պատրաստի քսուքով նուրբ մերսեք դեմքը՝ շրջանաձև շարժումներով: Կես ժամ անց մաքրեք այն՝ օգտագործելով բամբակ և հանքային ջուր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը