Google արդեն երկու տարուց ավելի ինչ մշակում է նոր օպերացիոն համակարգ՝ Fuchsia OS, որն արդեն աշխատում է որոշ սմարթֆոնների և պլանշետների վրա:
Bloobmerg-ի տվյալներով՝ ընկերության համար սա ոչ թե հերթական փորձարկումն է, այլ Android-ի հավանական փոխարինողը:
Ըստ լրագրողների տվյալների՝ ընկերությունը ցանկանում է առաջիկա երեք տարիների ընթացքում Fuchsia OS-ով աշխատեցնել խելացի գադջետներն ու նոութբուքերը, իսկ 5 տարվա ընթացքում հրաժարվել Adroid-ից սմարթֆոններում:
Այս միջոցով ընկերությունը կարող է ազատվել Android-ի բոլոր թերություններից և դառնալ ավելի անկախ: Օրինակ, համակարգը դեռ օգտագործում է Java-ի որոշ տարրեր, որոնք ապագայում կարող են խնդիրներ ստեղծել Oracle-ի հետ դատավարության պատճառով:
Fuchsia OS-ի մասին առաջին հրապարակային տեղեկությունը հայտնվեց 2016 թվականի օգոստոսին: Google-ը ներկայացրել էր նոր օպերացիոն համակարգի մշակման մասին շատ քիչ տեղեկատվություն: :Նոր համակարգի մշակման մասին ընկերությունը շատ չի խոսում, սակայն արդեն իսկ համակարգը փորձարկվում է որոշ սմարթֆոններում և պլանշետներում:
Հիմա Fuchsia OS-ը գրեթե ոչինչ չի կարողանում անել, բայց ընկերությունը դեռ երկար ժամանակ ունի: Բացի այդ, ընկերությունը պետք է լուծի համատեղելիության խնդիրը կամ գտնի միջոց, թե ինչպես է պետք համոզել սմարթֆոններ թողարկողներին հրաժարվել Android-ից և անցնել նոր համակարգին:
Սիրարփի Աղաբաբյան