Բաղադրիչներ
- Սմբուկ – 4 հատ
- Խաշած ձու – 4-5 հատ
- Սոխ (փոքր) – 2 հատ
- Մայոնեզ՝ ըստ ճաշակի
- Աղ, շաքարավազ, բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը ձողաձև կտրատել, աղ անել և թողնել 15-20 րոպե:
- Սոխը կիսալուսնաձև կտրատել և մարինացնել:
- Կտրատված սոխի վրա եռացրած ջուր լցնել և թողնել մի քանի րոպե, իսկ հետո ջուրը թափել: Սոխին ավելացնել 1 ճ/գ շաքարավազ և 4 ճ/գ քացախ: Վրան եռացրած ջուր լցնել և թողնել, որ թրմվի:
- Սմբուկից առաջացած հյութը թափել, լվանալ ջրի տակ, չորացնել թղթե անձեռոցիկով:
- Տապակել լավ տաքացրած բուսայուղով և սառեցնել:
- Տապակած սմբուկը շարել թասի մեջ, ավելացնել խաշած ձուն, մարինացված սոխը:
- Խառնել, ավելացնել մայոնեզ և աղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը