Երազում տեսնել և զգալ, թե ինչպես ես անդունդն ընկնում, բավական տարածված երևույթ է։ Մարդկանց 95 տոկոսը գոնե մեկ անգամ նման երազ տեսել է։ Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, սա բավական վախեցող զգացում է, երբեմն կարող է նաև ստիպել արթնանալ։ Ինչի հետ կարող է կապված լինել այս ֆենոմենը։
Այսպիսի երազ հիմնականում տեսնում ենք քնի առաջնային փուլում։ Եթե դուք հիշում եք այդ երազները, ապա հավանաբար գիտակցում եք, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ սկբնական շրջանում։ Սա նշանակում է, որ դուք նոր եք քնել։ Հետազոտողները, որոնք զբաղվում են այս երևույթի ուսումնասիրմամբ, նշում են, որ սա կապված է մեր օրգանիզմի որոշակի անհավասարակշռության հետ։ Մարմինը դեռ չի սովորել հորիզոնական դիրքին, և մենք արթնանում ենք այն գիտակցումով, որ ընկնում ենք։ Պետք է նշել, որ շատ մարդիկ այդ պահերին իրոք ընկնում են։
Սթրեսը պակաս կարևոր գործոն չէ։ Հիշեք, թե ինչ էմոցիոնալ վիճակում եք գտնվել, երբ այդպիսի երազ եք տեսել։ Այսպիսի երազներ մարդիկ հաճախ տեսնում են սթրես ապրելու արդյունքում։ Այս դեպքում բացատրությունը միայն ֆիզիկական է. մեր ուղեղը բարձր ակտիվություն է դրսևորում, աշխատում է իր հնարավորությունների վերջին սահմաններում, կորտիզոլ հորմոնն արագացնում է մեր բոլոր ֆունկցիաները՝ զգալիորեն մեծացնելով տագնապայնության մակարդակը։ Իսկ երբ մենք պառկում ենք քնելու, մարմինը թուլանում է։ Սակայն ուղեղն ակտիվ է մնում և շատ ավելի ակտիվ, քան սովորաբար։ Այս դեպքում նոր անհավասարակշռություն է առաջանում։ Թուլացած մարմին և ակտիվ ուղեղ համադրությունը հանկարծակի ընկնելու զգացողություն է առաջացնում, որը մենք տեսնում ենք երազում։ Մի քանի վայրկյան անց մենք արթնանում ենք անհանգստացած և մի փոքր վախեցած։
Երազային կաթված կամ ընդարմացում։ Սա թեթև քունն է։ Այսինքն՝ մենք, որպես կանոն, հասկանում ենք, որ մեր տեսած երազն իրական չէ, փորձում ենք ինչ-որ բան անել, բայց մարմինը չի լսում մեզ. անհնար է շարժել ձեռքը, ոտքը, արթնանալ ևս չի ստացվում։ Զգացումները շատ վառ են, առավելագույնս ինտենսիվ, ամեն ինչ իրական տեսք ունի։ Բայց երբ մենք զգում ենք ընկնելու պահը, դա ևս տհաճ զգացողություն է առաջացնում, որը մեզ ստիպում է արթնանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը