Վոլֆ Մեսինգի մտքերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վոլֆ Մեսինգի մտքերը

Հիպնոսը վտանգավոր զենք է: Այն ատոմի էներգիայի պես, հարկավոր է խելամտորեն օգտագործել:

Եթե Հիտլերը գնա Արևելք, կկործանվի (Մեսինգը այս միտքը արտահայտել է 1937 թ. Վարշավայում ելույթի ժամանակ, որից հետո, Հիտլերն իրեն հայտարարել է թշնամի և նրա գլխի համար խոստացել 210 000 գերմանական մարկ):

Ամենասարսափելին այն է, որ մարդիկ ավարտելով պատերազմը, սկսում են հաջորդին պատրաստվել:

qwer

Վոլֆ Մեսինգը Զորի Բալայանի հետ՝ Կամչատկայում:

Հոգեբանական փորձերը՝ իմ աշխատանքն է: Բայց այն չափազանց ծանր և տաժանակիր է: Դրա համար ինձնից պահանջվում է կենտրոնացում, լարում, ասես սպորտսմենը՝ թռիչքից առաջ, կամ դարբինը մուրճի ուժգին հարվածից առաջ:

Խնդրում եմ, երբեք ինձ գերկարողություններով օժտված մարդ մի համարեք: Ես սովորական մարդ եմ, որն օժտված է հոգեբանական բարձր ընկալունակությամբ, ինչպես այլ բնագավառներում, ուրիշները:

Ստելու ոչ մի ցանկություն չեմ ունեցել: Գերկենտրոնացման արդյունքում, զգացումների գերլարման արդյունքում, ինձ հաջողվել է կարդալ մարդկանց մտքերը: Հեռահաղորդման շնորհը, որ ունեմ՝ դրա արդյունքն է:

Երբեք չեմ մոռանա Ֆրեյդի հեռահաղորդմամբ ստացած հրամանը. մոտենալ Էյնշտեյնին և նրա թույլտվությամբ, պոկել նրա այտի բեղերից 3 մազ: Այդպես էլ արեցի: Դրա համար հանճարեղ ֆիզիկոսը սիրով տրամադրեց ինձ այտը:

professionali.ru