Քրեքերների պատրաստման լավագույն բաղադրատոմսը. վայելեք գարեջրի հետ
Advertisement 1000 x 90

Քրեքերների պատրաստման լավագույն բաղադրատոմսը. վայելեք գարեջրի հետ

Բաղադրիչներ

  1. Բարձր որակի այլուր – 80 գ
  2. Կաթ – 40 մլ
  3. Բուսական յուղ – 2 ճ/գ
  4. Փխրեցուցիչ – 1/4 թ/գ
  5. Աղացած կարմիր պղպեղ – 1 թ/գ
  6. Աղ – 1/2 թ/գ
  7. Շաքարավազ – 2 պտղունց
  8. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը խառնել սև և կարմիր պղպեղների, աղի, շաքարավազի և փխրեցուցչի հետ:
  2. Առանձին ամանի մեջ խառնել կաթն ու բուսական յուղը:
  3. Հեղուկ զանգվածը լցնել ալյուրի վրա և խմոր հունցել: Ըստ փափկության՝ այն պետք է նման լինի պելմենների խմորի: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ալյուր կամ հեղուկ ավելացնել:
  4. Խմորը բարակ շերտով բացել: Ցանկացած ձևի քրեքերներ կտրել: Պերգամենտով պատված տապակի վրա շարել քրեքերները, պատառաքաղով ծակծկել և թխել 200 աստիճան ջեռոցում 10-15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը