Զադար քաղաքում իսկական ծովային երգեհոն է նվագում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Զադար քաղաքում իսկական ծովային երգեհոն է նվագում

Ռուբեն Շուխյանի հրապարակումը:

Ջրի բազմազան հատկությունների մասին բոլորս գիտենք, սակայն Խորվաթիայում բացահայտել են ջրի հետ կապված ևս մի զարմանալի երևույթ՝ ջուրը կարող է նաև երաժշտություն ստեղծել: Ադրիատիկ ծովի ափին գտնվող և Խորվաթիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը հանդիսացող Զադար քաղաքում 2005 թվականին տեղադրվեց երգեհոնի հնչողությամբ մի բացառիկ երաժշտական գործիք: Այս ուշագրավճարտարագիտական մտահղացումը հնարավորություն է տվել երաժշտությունը յուրօրինակ կերպով համադրել բնության ուժի հետ: Օգտագործելով քամու և ալիքների մշտական էներգիան՝ ծովային երգեհոնը ստեղծում է պատահական, բայց ներդաշնակ հնչյուններ:

Դեռևս 2-րդ համաշխարհային պատերազմից մնացած բետոնե ծովապատնեշի տարածքում կերտված այդ երգեհոնի հեղինակը խորվաթ ճարտարապետ Նիկոլա Բասիչն է: Վարպետի աշխատանքը յուրահատուկ է նրանով, որ քամին ու ջուրը ներթափանցում են աստիճանների ներքևում գտնվող անցքերի մեջ, այնուհետև անցնում խողովակներով՝ համապատասխան ռեզոնանս առաջացնելով խորշերում: Արդյունքում՝ հնչյունները խորշերից դուրս են գալիս ամենավերևի հարթակի անցքերից, և օրվա ցանկացած ժամին աստիճաններին նստած կամ քայլող ունկնդիրները կարող են վայելել ջրի լիցքաթափող այդ մեղեդին: Հավելենք, որ այստեղ տեղադրված արևային մարտկոցները ապահովում են գիշերային ժամերին ծովային երգեհոնի երաժշտությանը ուղեկցող լուսային շոուն:
Կից տեսանյութը՝