«Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն»
Advertisement 1000 x 90

«Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն

Ադրբեջանական բանակի սադրանքները հիմնականում առավել ակտիվանում են, երբ Հայաստանի որևէ ներկայացուցիչ գտնվում է այլ երկրում հանդիպումների։ Քանի որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հրավերով գտնվում է Ռուսաստանում, ապա ադրբեջանական կողմը չէր կարող ևս մեկ անգամ չփորձեր սադրել առաջնագծում։

Հայկական բանակի զինծառայողները ամբողջ սահմանի երկայնքով հաշված րոպեների ընթացքում լռեցրել են ադրբեջանական բանակի գործողությունները։ ՀՀ ԶՈւ-ն կրկին օգտագործել է նաև խոշոր տրամաչափի զենքեր։ Ընդհանրապես վերջին օրերի ընթացքում հայակական բանակը առավել կոշտ է պատասխանում թշնամու ցանկացած քայլին և դրա արդյունքում առաջնագծի լարվածությունը տևում է ընդամենը հաշված րոպեներ, քանի որ նման դիմադրության բախվելուց հետո թշնամին լռում է շատ արագ»։

Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամունԱդրբեջանական բանակի սադրանքները հիմնականում առավել ակտիվանում են, երբ…

Gepostet von Ashot Asatryan am Mittwoch, 22. August 2018

 



Նման նյութեր