Չինաստանում նոր տեխնոլոգիաներն ուսանողներին կօգնեն ընտրել հանրակացարանի հարևանին
Advertisement 1000 x 90

Չինաստանում նոր տեխնոլոգիաներն ուսանողներին կօգնեն ընտրել հանրակացարանի հարևանին

Նանկինի համալսարանը (Ցզյանսուի նահանգ, Արևելյան Չինաստան) գործի է դրել հանրակացարանների սենյակներում առաջինկուրսեցիներին բաշխելու մի համակարգ, որը հիմնված է ուսանողների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության վրա: Ինչպես հայտնել է China Daily թերթը, բուհում օգտագործելու են ընդգրկուն տվյալների տեխնոլոգիան:

Համալսարանի ղեկավարությունն առաջին անգամ ընդգրկուն տվյալների վերլուծությունը կիրառելուն դիմել էր անցյալ տարի: Վարչակազմի կողմից առաջինկուրսեցիների համար կազմակերպվել էր հատուկ առցանց-հարցում, որի ընթացքում նրանց հարցրել են սովորությունների, սիրված զբաղմունքների և բնավորության գծերի մասին: Բոլոր պատասխանների վերլուծությունից հետո համալսարանը միանման սովորույթներով և հետաքրքրություններով ուսանողներին տեղավորել է մի սենյակում՝ դրանով իսկ առաջին շաբաթներին հեշտացնելով նորեկների խնդիրները, որոնք նոր են միայն դուրս եկել ծնողների տնից:

Հետազոտությունը, որն անցկացվել է անցած ուսումնական տարվա վերջին, ցույց է տվել, որ նման կերպ բաշխված ուսանողներն ավելի հաշտ ու ավելի ուրախ են ապրում, նրանց համար նաև ավելի դյուրին է եղել հարմարվել ուսանողական կյանքին:

Ուսումնական հաստատության հարցաթերթիկում, բացի օրվա սովորական կարգի, օդափոխիչների նկատմամբ վերաբերմունքի և հիգիենայի սովորությունների վերաբերյալ հարցերից, ուսանողներին խնդրում են նշել սիրելի բրենդները, սննդամթերքները, հոբբիները և հետաքրքրությունները:



Նման նյութեր