Ինչու՞ չի կարելի ուտելիս ջուր խմել
Advertisement 1000 x 90

Ինչու՞ չի կարելի ուտելիս ջուր խմել

Եթե ուտելիս ջուր խմել, դա արագ կբարձրացնի շաքարի մակարդակն արյան մեջ: Սա հատկապես վերաբերում է քաղցր և ճարպային մթերքներին, ինչպիսիք են դոնաթները: Այս մասին հայտնում են Suriname-ից (Հարավային Աֆրիկա) փորձագետները:

Նրանց կողմից անցկացված փորձարկման ընթացքում նրանք կամավորները դոնաթներ էին ուտում՝ ընթացքում խմելով կամ չխմելով ջուր: Ընդ որում, գնաատվում էր արյան մեջ շաքարի մակարդակն ուտելուց առաջ և հետո:

Պարզվել է, որ դոնաթներն ուտելիս ջուր խմած մարդիկ ուտելուց հետո արյան մեջ շաէարի ավելի բարձր մակարդակ ունեին (շաքարի մակարդակը գրեթե կրկնակի բարձրանում էր՝ մնացածի համեմատ): Պատճառը այն է, որ ջուրն օգնում է շաքարին ներծծվել: Հետևաբար, ավելի լավ է խմել այն նախքան ուտելը կամ ուտելուց հետո, բայց ոչ՝ ընթացքում:

Հետաքրքիր է, որ այս հետևությունները վերաբերում են ոչ միայն քաղցր կամ բարձր կալորիականությամբ, այլ ցանկացած տեսակի սննդին: Եթե ջուրը խմել ուտելուց 30 րոպե առաջ, ապա շաքարի մակարդակի բարձրացումը չնչին կլինի, թեև, իհարկե՝ ավելի բարձր, քան ջրից լիովին հրաժարման դեպքում: Սա հաստատում է նաև փորձարկումը:

med.news.am