Քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռևս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական Սենատոր Ջոն ՄակՔեյնը և մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։ ՄակՔեյնի վրա հայ համայնքը, լոբբիստներն ու առանձին գործիչներ լուրջ ազդեցություն ունեին։ Ընդհանրապես Ռեյգանի և Բուշի վարչակազմի տարիներին հայկական լոբբինգը իր պատմության մեջ ամենահզորն էր Վաշինգտոնում։ ՄակՔեյնի և մի քանի այլ Սենատորների պլանը կայանում էր հետևյալում։ Ճանաչել Արցախը, որպես անկախ պետություն, կամ Հայաստանի անբաժանելի մաս՝ համաձայն ժողովրդի կամաարտահայտության։ Ըստ այդմ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները պետք է համատեղ հայտարարություն ընդունեին, որից հետո վարչակազմն արդեն իսկ համապատասխան գործնական քայլեր կձեռնարկեր։ Հայտարարության նախագիծը ներկայացվեց 1989թ. նոյեմբերի 6-ին (նախագահական ընտրություններից երկու օր առաջ)։ Դա մի բացառիկ նախագիծ էր, որի ներածությունը այսպես էր շարադրված․
«ԱՄՆ Կոնգրեսն իր աջակցությունն է հայնում Սովետական Հայաստանի ժողովդրին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և արդար կարգավորման գործում»։
Սա առաջին քայլն էր, որից հետո վարչակազմը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, քանի որ ըստ Սենատորների սա միակ տարբերակն էր խնդրի խաղաղ կարգավորման համար: Դրանից հետո դեպքերը բավականին արագ զարգացան, որոնցից մի քանիսին անդրադարձել եմ՝ մասնավորապես Թուրքիայի ղեկավարության չափազանց հաճախ զանգերին և այցերին Վաշինգտոն։
Դրանից հետո, ՄակՔեյնը այլ նախաձեռնություններով հանդես եկավ, կամ աջակցեց հայկական հարցերին, այդ թվում Հայաստանին տարեկան առնվազն 80մլն ԱՄՆ դոլարի օգնության նախաձեռնությանը, մարդասիրական միջանցքի վերաբերյալ նախաձեռնությանը, 907-րդ բանաձևի ընդունմանը, և մի շարք այլ հայամետ նախաձեռնություններին։
Ամենակարևոր հանգամանքներից մեկը։ ՄակՔեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն էր, որ երբեք հայկական համայնքին չի խոոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը։ Ի տարբերությունը Քլինթոնի, Բուշի, Օբամայի նա չի խոստացել և դրժել խոստումը։ «Ես ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը, բայց դրա ընդունումը ԱՄՆ կողմից վնասելու է ԱՄՆ ազգային անվտանգությանը։» ասում էր ՄակՔեյնը»: