Եթե դեմքի վրա կնճիռներ եք նկատել, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի մի դիմակ, որը կարճ ժամանակահատվածում կլուծի այդ խնդիրը:
Բացի պարզ և մատչելի լինելուց, այս դիմակն ամբողջովին բնական է և ձգում է մաշկը գրեթե բոտեքսի նման:
Սա հրաշալի միջոց է հանդիպման կամ որևէ երեկույթի գնալուց առաջ օգտագործելու համար, քանի որ այս դիմակի արդյունքն անմիջապես նկատվում է՝ անգամ առաջին օգտագործումից հետո:
Բաղադրություն
- 1 ճ/գ եգիպտացորենի օսլա
- 5 ճ/գ թարմ քամած գազարի հյութ
- 1 ճ/գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Կես բաժակ ջրի մեջ լուծեք եգիպտացորենի օսլան: Այնուհետև այն լցրեք փոքր կաթսայի մեջ և վրան ավելացրեք 100 մլ եռացրած ջուր և եփեք ցածր կրակի վրա այնքան ժամանակ, մինչև խիտ զանգված ստանաք: Վերցրեք գազօջախի վրայից և թողեք խառնուրդը սառչի, ապա ավելացրեք քամած գազարի հյութն ու թթվասերը: Լավ խառնեք և քսեք մաքուր դեմքին, և 25-30 րոպե պահեք: Ապա տաք ջրով լվացեք դեմքը և քսեք խոնավեցնող քսուք:
Մնացած դիմակը տեղավորեք սառնարանում: Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարող եք դիմակն օգտագործել 3 օր անընդմեջ: Այս դիմակը հրաշալի թարմացնում է դեմքը, հեռացնում հոգնածության հետքերը և կնճիռները, իսկ մաշկը ձգվում է, դառնում ավելի էլաստիկ և հարթ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը