Կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումը.Սեպտեմբերի 20-ին, ժամը 18։00-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սեյրան Ամիրյանի անվան լսարանում (Աբովյան փ. 52ա) Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Դրոյսիգի դպրոցի փիլիսոփայության ուսուցիչ Ռոբերտո Գրացիոտոն կկարդա դասախոսություն «Դաստիարակության խիզախությունը․ Զարմանքից մինչև վավերացում» թեմայով։
Դասախոսությունը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և հետաքրքրվող այլ անձանց համար։ Միջոցառման ժամանակ կապահովվի հայերեն թարգմանություն։
Միջոցառումը կազմակերպվում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության կողմից։
Թեմայի մանրամասներին գերմաներեն լեզվով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://graziotto.blogspot.com/2018/09/das-wagnis-der-erziehung-vom-staunen.html?m=1
ՏՎՅԱԼՆԵՐ
Համառոտ նկարագրություն
Վավերացումը դաստիարակչական առաջարկի ճշմարտացիության բազմակողմանի ստուգումն է։ Ինչպես առաջարկը, այնպես էլ վավերացումը սոսկ դիսկուրս չէ։ Դաստիարակչական առաջարկը կարող է մատուցվել բազմաթիվ ճանապարհներով, օրինակ՝ ուսման համագործակցային ձևերով, որոնց դեպքում աշակերտները ոչ միայն պասիվ ունկնդիրներ են, այլև իրենք են ինչ որ բան ձևավորում։ Դիդակտիկայի մակարդակում կարելի է փորձարկումներ անել նաև մեդիայի տարբեր տեսակների օգնությամբ։
Փիլիսոփայության ուսուցիչ Ռոբերտո Գրացիոտոն իր դասախոսության ընթացքում կներկայացնի մանկավարժության մի շարք փիլիսոփայական մոտեցումներ։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է