Ուկրաինացի ուսանողներն արհեստական ճարպ են ստեղծել, որը կարող Է փոխարինել Ուկրաինայում տարածված կենդանական արտադրանքին: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել Է «Կոմենտարիի» հրատարակությունը՝ վկայակոչելով Սումի ագրարային համալսարանի տեղեկատվությունը:
Արհեստական ճարպափոխարինիչը, որը մշակվել Է սննդի ամբիոնի դոցենտ Դմիտրի Բիդյուկի ղեկավարությամբ, բաղկացած Է պարզ բաղադրիչներից՝ բուսական յուղից ու դոնդողից, նշում Է ԶԼՄ-ն: «Մեր հայտնագործությունը յուղոտ խոզաճարպի առողջ այլընտրանքն Է, քանի որ չի պարունակում կենդանական ծագման բազմաթիվ վնասակար նյութեր: Այս ճարպը կարող են ուտել նույնիսկ բուսակերները»,-հրատարակությունը մեջբերում Է Բիդյուկի խոսքը: Բացի այդ, ասել Է դոցենտը, արհեստական ճարպը «կարող Է արտադրվել ցանկացած համով՝ սովորական աղի, պղպեղով եւ այլ համեմունքներով, թթու, քաղցր, տարբեր յուղալիությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: