2006թ.-ին ինչ-որ մեկը փորձել է eBay-ում վաճառել Նոր Զելանդիան: Երկրի գինը հասել է 3.000 դոլարի, սակայն eBay-ը արագ փակել է օգտատերի էջը:
Դոնալդ բադիկի մասին կոմիքսներն արգելվել են Ֆինլանդիայում, քանի որ կերպարը տաբատ չէր կրում:
Ծովահեններն ի սկզբանե ականջօղեր են կրել, քանի որ հավատում էին, որ դրանք տեսողությունը բարելավում են:
Տարվա կտրվածքով մարդը միջինում շնչում է 8,409,600 անգամ:
Այս պահին ավելի քան 60.000 մարդ ինքնաթիռով թռչում է ԱՄՆ:
Մեր աչքերը ծնված օրից նույն չափն են ունենում, սակայն մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում մեծանալ ու ձևափոխվել:
Յուրաքանյուր մարդ իր կյանքի ընթացքում բերանում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլիներ 2 լողավազան լցնել:
Մարդ 1%-ով ավելի կարճահասակ է երեկոյան, քան առավոտյան:
Երբ մարդիկ ծնվում են, նրանք ունենում են 300 ոսկոր, սակայն հասուն տարիքում մնում է միայն 206-ը:
Մատնահետքերի նման՝ մարդկանց լեզուներն ունեն տարբեր «լեզվահետքեր»:
Կապուտաչյա մարդկանց վրա ալկոհոլն ավելի ուշ է ազդում, քան աչքի այլ գույն ունեցող մարդկանց վրա:
Ճապոնիայի Կյոտո քաղաքում կա 5 տաճար, որի պատերին արյունոտ հետքեր կան: Այստեղ բազմաթիվ զինվորներ ինքնասպան են եղել թշնամու դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո:
Լաս Վեգասի խաղատներում ժամացույց չկա:
Չես կարող քթիդ տակ երգել, եթե քիթդ փակես:
Յուպիտերում ու Սատուրնում անձրևն ադամանդից է: