Ֆրանսիացի երգչուհի Զազը գալիս է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցող համերգին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ այս համերգի շրջանակում սպասվում են նաև շատ ֆրանկոֆոն այլ աստեղրի ելույթներ:
Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կայանալու է հոկտեմբերի 11-12-ին: Այսպիսով՝ Զազին լսելու հնարավորությունը սարերի ետևում չէ: