Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը կարող են զրկվել իրենց կոչումներից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը կարող են զրկվել իրենց կոչումներից

Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը կարող են զրկվել Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից: Կոչումից սովորաբար զրկվում են այն դեպքում, երբ հակաուկրաինական հայտարարություններ են անում:

Գերագույն ռադայի պատգամավորները օրինագիծ են մշակել, որը սպառնում է կոչումից զրկել ոչ միայն Բասկովին ու Կիրկորովին, այև մի շարք այլ արտիստների: Այս արտիստների դասին են պատկանում նաեւ երգչուհիներ Անի Լորակը, Սվետլանա Լոբադան, ինչպես նաեւ Վիտալի Կուզնեցովը:

Նշվում է, որ երկրում իրադրություն է ստեղծվել, երբ հարգված ու հանրության կողմից սիրված արտիստները հեռուստացույցի էկրաններից ու ԶԼՄ-ներով հանդես են գալիս հակաուկրաինական կոչերով:

Ի դեպ, նմանատիպ բուռն արձագանքի պատճառ է դարձել Կիրկորովի ու Բասկովի «Ibiza» տեսահոլովակը, որը ոչ միանշանակ է ընդունվել երկրպագուների կողմից: Այն 3,7 մլն. դիտումներ է գրանցել, իսկ դիտողների արձագանքները հարաբերակցությունը միանշանակ փաստում է, որ նախագիծը ձախողվել է: Հոլովակը հավանել են 89 հազար երկրպագուներ, իսկ բացասական են գնահատել 111 հազարը:

news.am