Զրուցակցին զարմացնելու ու ցանկացած ընկերախմբի զարդը դառնալու լավագույն միջոցներից մեկը մի քանի բացառիկ պատմություններ անելը, որոշ քիչ հայտնի փաստեր ներկայացնելն է, որոնք բոլորին էլ դուր կգան: Ահա դրանցից մի քանիսը:
- Էյնշտեյնը կարող էր նախագահ դառնալ:
1952 թ.՝ Իսրայելի նախագահի մահից հետո, երկրի վարչապետն Էյնշտեյնին առաջարկեց նախագահի պաշտոնը զբաղեցնել:
Գիտնականը, իհարկե, շատ զգացված էր այդ առաջարկից, սակայն ամեն դեպքում որոշեց հրաժարվել՝ ասելով, որ իր համար ավելի կարևոր են մաթեմատիկական հավասարությունները, քանի որ քաղաքականությունը պետք է ներկայի համար, իսկ հավասարությունները՝ հավերժության:
- Հնագույն ժամանակներում ականջօղերը բացառապես տղամարդկային աքսեսուար էին:
Հին եգիպտացիների համար ականջօղը բարձր դասին պատկանելու նշան էր: Այն կրում էին արքայական ընտանիքի անդամները և շատ հարուստ մարդիկ: Նավաստիներն ականջօղ կրում էին, երբ հատում էին հասարակածը:
Դա նրանց իրավունք էր տալիս մեկ գավաթ անվճար գարեջուր խմել ցանկացած գինետանը և թույլ էր տալիս ոտքերը սեղանին դնել: Ծովահենների ծակած ականջը նշանակում էր՝ մեկ թալանված նավ, իսկ զինվորներն ականջօղ կրում էին՝ որպես պահպանիչ հմայիլ և տան մասին հիշողություն:
- Կոճակները՝ որպես հարբուխի դեմ միջոց:
Եթե նայենք տղամարդկանց պիջակների դասական մոդելներին, ապա թևքերի վրա կարելի է տեսնել մի շարք կոճակներ, որոնք այսօր սոսկ դեկորատիվ տարր են: Նախկինում դրանք շատ կոնկրետ նպատակ ունեին:
Զինվորական համազգեստի թևքերին կոճակներ կարել հրամայեց Նապոլեոն Բոնապարտը: Այս խորամանկ եղանակով նա զինվորներին, փաստորեն, հնարավորություն չտվեց պիջակի թևքով քիթը սրբել, ու դրանով վերջ տրվեց այդ անդուր սովորությանը:
- Երկու մատները պարանոցի վրայով սահեցնելը՝ որպես խմելու հրավիրելու նշան:
Այս ժեստի առաջանալու պատմությունները շատ են, բայց նրանցից 2-ն ամենահետաքրքիրն են:
Առաջինը ոսկե ձեռքեր ունեցող ու ալկոհոլային խմիչքների սիրահար Պյոտր Տյոլուշկինի մասին է, որին իր վաստակի համար տիրակալը պարգևատրել էր պատվոգրով: Համաձայն այդ պատվոգրի՝ նրան պետք է անվճար խմիչք տային մայրաքաղաքի ցանկացած գինետանը: Սկզբում Տյոլուշկինն օգտվում էր այդ հնարավորությունից, իսկ հետո, քանի որ այդ պատվոգիրը հաճախ էր կորցնում, նրա կզակի աջ հատվածում դաջվածք արեցին: Նա մտնում էր գինետուն ու մատներով ցույց տալիս այդ հատվածը:
Երկրորդ լեգենդի համաձայն՝ Պյոտր Առաջինի գնդում ծառայող զինվորներն իրենց պարանոցին հատուկ դաջվածքներ ունեին: Երբ նրանք մոտենում էին խմիչք պատվիրելու, մատները սահեցնելով՝ ուշադրություն էին հրավիրում պարանոցի դաջվածքին, և նրանց մեկ անգամ անվճար խմիչք էին լցնում:
- ԳՄՕ-ն չի վնասում առողջությանը:
Ինժեներական գիտությունների և բժշկության ազգային ակադեմիայի գիտնականներն ասում են, որ ԳՄՕ-ն չի վնասում որևի մեկի առողջությանը: Նրանք բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել, որոնք օգնել են բացահայտել, որ ԳՄՕ-ն օրգանիզմին որևէ վնաս չի հասցնում:
Ըստ նրանց՝ իրականում այդ ԳՄՕ ասվածը նույն այն միրգը կամ բանջարեղենն են, որ դուք կարող եք աճեցնել ձեր այգում: Տարբերությունը միայն այն է, որ գենային մոդիֆիկացիաների օգնությամբ դրանք պաշտպանված են վնասակարներից, այլ կերպ ասած՝ աճում են ավելի լավ պայմաններում:
- Գոռոցն ավելի լավ է լսվում անձրևից հետո:
Անձրևի ժամանակ և դրանից հետո լսելիությունը լավանում է, քանի որ մթնոլորտում քիչ փոշի և այլ մասնիկներ կան, որոնք կլանում և թուլացնում են ձայնային ալիքները:
Մառախուղի ժամանակ, երբ մթնոլորտում չափազանց շատ ջուր կա, լսելիությունը վատանում է:
- Մարմնի վրա շատ խալեր ունեցող մարդիկ մյուսներից երկար են ապրում:
Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որոնց ներգրավել են կամավորների 900 զույգերի: Նրանք ուսումնասիրել են բջիջներն ու հյուսվածքները և դրանց վիճակը համեմատել են նրանց մարմինների վրա եղած խալերի քանակին:
Պարզվել է, որ 100-400 խալ ունեցող մարդկանց օրգանիզմն էականորեն ավելի երիտասարդ է եղել, քան նրանց հյուսվածքներն ու օրգանները, ում մարմնի վրա ընդհանրապես որևէ նշան չի եղել: Սա բացատրվում է նրանով, որ շատ խալեր ունեցող մարդկանց մոտ ԴՆԹ վերարտադրող հատվածներն էականորեն երկար են, իսկ որքան մեծ է այդ երկարությունը, այնքան դանդաղ է ծերանում մարդը:
- Մանդարինը նույնպես դանդաղեցնում է ծերության պրոցեսը:
Ծերությունը դանդաղեցնելու եղանակներից մեկն էլ հաճախ մանդարին ուտելն է: Այն շատ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները և կենսագործունեության արգասիք այլ մթերքներ:
Դրանք մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ դրանով իսկ քչացնելով կնճիռներն ու պիգմենտային բծերը:
- Ամեն տարի բժիշկների անհասկանալի ձեռագրի պատճառով մեռնում է մոտ 7000 մարդ:
Բժիշկների անհասկանալի ձեռագիրը մարդ է սպանում, իսկ դեղերի հետ կապված սխալներն ամեն տարի աշխարհում 1.5 միլիոն հիվանդի առողջությանը վնաս են հասցնում:
Եվ սա միայն ԱՄՆ-ի տվյալներն են:
- Օդաչուներին արգելված է բեղեր և մորուք ունենալ:
Թավ բեղերով ու մորուքով օդաչուների կարելի է տեսնել միայն ֆիլմերում: Իրականում օդաչուներին խստիվ արգելված է 1 սմ-ից ավելի մազածածկույթ ունենալ դեմքին:
Արգելքը պայմանավորված է նրանով, որ դեմքի բուսածածկույթը խոչընդոտում է թթվածնային դիմակների՝ դեմքին ամուր կպնելուն, ինչն ինքնաթիռի բոլոր ուղևորներին մահացու վտանգի առաջ կարող է կանգնեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը