Ֆասթ ֆուդը վտանգավոր է կանանց երեխաների և անգամ թոռների համար
Advertisement 1000 x 90

Ֆասթ ֆուդը վտանգավոր է կանանց երեխաների և անգամ թոռների համար

Այն կանայք, որոնք շատ են ուտում վերամշակված սնունդ և ֆասթ ֆուդ, վնաս են հասցնում ոչ միայն սեփական, այլև իրենց երեխաների, թոռների և նույնիսկ ծոռների առողջությանը: Այս մասին զգուշացնում են University of Zurich-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ֆասթ ֆուդը կարող է երեխաների, թոռների և ծոռների մոտ ճարպակալման, դիաբետի, ալկոհոլամոլության և թմրամոլության զարգացում հարուցել, եթե անգամ նրանք ճիշտ սնվեն:

Հետազոտության շրջանակում գիտնականները մկներին կերակրել են յուղոտ կերակուրով: Պարզվել է, որ յուղոտ սնունդով կերակրված էգերը մինչև հղիությունը, հղիության ժամանակ և հղիությունից հետո իրենց ձագերին են փոխանցել մետաբոլիկ խնդիրներ և կախվածությունների հանդեպ հակում: Էֆեկտն արտահայտվել է ձագերի 3 սերունդի մոտ:

Հետաքրքիր է, որ ոչ մի դերակատարում չի ունեցել այն հանգամանքը, թե իրենց՝ էգերի մոտ ճարպակալում արդյոք  զարգացե՞լ է և նրանց սերունդն արդյոք օգտագործե՞լ է վնասակար մթերքներ: Գիտնականների խոսքով՝ նյութափոխանակության և վարքագծի (թմրամոլություն, ալկոհոլամոլություն) խնդիրներն արդեն ներառվել են սերունդի գենոմի մեջ:

Գիտնականները համոզված են, որ իրենց եզրահանգումներն արդիական են նաև տղամարդկանց համար, այլ ոչ միայն կանանց:

med.news.am