ՆԱՍԱ-ի գիտնականները հայտարարել են բազմամյա արկտիկյան սառցե ծածկույթի գրեթե ամբողջական անհետացման մասին: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, սառցե ծածկույթի փոփոխությունը պատկերող տեսանյութը հրապարակվել է օդատիեզերական հետազոտությունների գործակալության կայքում:
ՆԱՍԱ-ի ռեակտիվ տեղաշարժի լաբորատորիայից հայտնել են, որ Արտիկայի սառցե ծածկույթի ավելի քան 70 տոկոսն այժմ սեզոնային երևույթ է հանդիսանում:
Դա նշանակում է, որ սառույցը հալչում է ամռանը և մեծանում ձմռանը: Միևնույն ժամանակ սեզոնային սառույցը շատ ավելի զգայուն է մթնոլորտային պայմանների նկատմամբ:
Ինչ վերաբերում է «հին» սառցե հարթակին, ապա այն կրճատվել է մինչև 2 մլն քառ. կմ:
Գործակալությունից շեշտում են, որ շրջակա միջավայրում ջերմաստիճանի աճը գլոբալ աղետ է առաջացնում և տանում է արտիկական էկոհամակարգի ոչնչացման: