Թայվանցի դերասանուհի Ալիսա Չիան, որը հայտնի Է իր անթառամ տեսքով, նշել Է 44-ամյակը եւ պատմել, թե ինչպես կարելի Է պահպանել երիտասարդությունը: Նրա խորհուրդները ներկայացրել Է Daily Mail հրատարակությունը: Չիան իր ծննդյան օրը տոնել Է ընտանեկան շրջապատում՝ 35-ամյա ամուսնու եւ երեք դուստրերի հետ, որոնցից ավագը 13 տարեկան Է, միջնեկը երեք տարեկան, իսկ կրտսերը՝ մեկ:
«Ծննդյան օրն այն օրն Է, որը բոլոր կանայք սիրում են ու ատում»,- գրել Է նա Weibo սոցիալական ցանցի իր օգտահաշվում եւ հավելել, որ ավագ դուստրն իրեն շնորհավորել են «Երկրորդ 22-ամյակի կապակցությամբ»: Մեկնաբանները հիացած են նրա արտաքնով եւ նշել են, որ նա «նույնիսկ ոչ թե 22 տարեկանի, այլ 18 տարեկանի տեսք ունի»: Դերասանուհին բացատրել Է, որ արտաքինը պահպանելու խնդրում իրեն օգնել Է ալկոհոլից եւ գիշերը որեւԷ բան ուտելուց լիովին հրաժարվելը:
Նա հավելել Է, որ ջանում Է խուսափել տապակած եւ սուր կերակուրներից: Բացի այդ, Չիան միշտ վաղ Է պառկում քնելու, հեռախոսը մի կողմ Է դնում քնելուց երկու ժամ առաջ եւ մշտապես գոլ ջուր Է խմում եւ շաբաթն առնվազն երկու անգամ զբաղվում Է սպորտով: Նա որպես ամենակարեւոր կանոն Է նշել լարվածությունը թոթափելու ունակությունը. «Անձի նկատմամբ սեր դրսեւորելու շատ միջոցներ կան: Համոզվեք, որ դուք ժամանակ ունեք դեմքի եւ ոտնաթաթի մերսման համար, ինչպես նաեւ ձեզ թույլ տվեք հանգստանալ»: Հավելենք, որ Չիան ժողովրդականություն Է վայելում Չինաստանում եւ Հարավարեւելյան Ասիայում: 16 տարեկանից նա նկարահանվում Է գովազդային հոլովակներում, թայվանյան սերիալներում ու չինական ֆիլմերում: Նա նաեւ հեռուստահաղորդումներ Է վարում եւ երգում Է: